Դիմակավոր թուրքերը կանգնեցրել են մեքենաները ,ապա 30 դոլար փող վերցրել ,որ թույլատրեն Իրան անցնել

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 24, 2021

Թեհրանի հենց սրտում է գտնվում Արարատ մշակութային կենտրոնը ,որը համարվում է հայերի փոքր կղզին Իրանում։ Այստեղ են հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվում և անցկացնում իրենց երեկոն , այստեղ են հայ երիտասարդները ստանում հայականությունը պահող դաստիարակություն , այստեղ է հայերի համար նախատեսված ժամանցի վայրերը ,որից ոչ մի իրավունք չունեն օգտվելու Իրանի բնակիչները ։ 

Համայնքի երեխաների հետ զրույցում փոքրիկ Դանիելը պատմեց ,որ օրերս է Երևանից վերադարձել Թեհրան , սիրում է Երևանը , բայց այս անգամ վերադարձի ճանապարհին վախեցել է ,քանզի զինված դիմակավոր թուրքերը կանգնեցրել են մեքենաները ,ապա 30 դոլար փող վերցրել ,որ թույլատրեն Իրան անցնել ։ 

Իրանահայ համայնքում իր կարևոր դերն ունի Teyouran Abzar ընկերության ղեկավար Մաթևոս Մաթևոսյանը,  ով Արցախյան պատերազմի 44օրը գիշեր և ցերեկ աշխատել է միայն մեկ ուղղությամբ ` ինչպես եղած ռեսուրսները ծառայեցնել հայրենիքին։ Մեզ հետ զրույցում Մաթևոս Մաթևոսյանը պատմեց,որ հայ  "Կամավորներ" խմբի կողմից մեկ գիշերվա մեջ ամբողջ համայնքը 100 հազար ԱՄՆ դոլար է հավաքել և ուղարկել Հայաստան, երրորդ օրը Հայաստան է ուղարկվել 10 000 քնապարկ , մեկ ամբողջական բեռնատար պահածոյացված ձուկ , ներքնաշորեր և այն ամենն ինչ կարող էր ծառայել ռազմաճակատին։ 

Թեհրանի ուղիղ սրտում հայերը պահպանել են հայականությունը և դարեր ի վեր ընտանիքներում խոսել են հայերեն , ամուսնացել բացառապես հայի հետ , հաճախել հայկական դպրոց ։

Իրանում ապրող հայի գերնպատակը եղել է ծառայել հայրենիքին թեկուզ հեռվից և ծառայելու թիվ մեկ գրավականը եղել է այստեղ ՀԱՅ մնալը։ 

Թեհրանի հայ համայնքից մի պատառ ներկայացրեց ` Արմինե Մելքոնյանը 

Կիսվել