Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել է սոցիալական ցանցերում տարածվող լուրը, թե Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանի հատվածում մի քանի անգամ կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ։
«Չի համապատասխանում իրականությանը, հերթական ապատեղեկատվությունն է: Ի՞նչ է սա, եթե ոչ պետության դեմ ուղղված հիբրիդային արշավի դրսևորում»,-«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արամ Թորոսյանը: