ՊՆ-ն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայությունը սահմանել 18 ամիս

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 11, 2025

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը։

e-draft.am կայքում տեղադրված օրինագծով սահմանվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի ամառային զորակոչից կրճատել 6 ամսով` սահմանելով 18 ամիս։

Նախարարությունը  հիմնավորման մեջ նշում է, որ վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր։

Այդ քայլերից են «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի, որի արդյունքները գնահատվում են դրական և միտում ունեն առավել գրավիչ դարձնել և ընդլայնել պայմանագրային զինվորական ծառայությունը»:

Սա հաշվի առնելով` ՊՆ-ն նպատակահարմար է գտել շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի ամառային զորակոչից սկսած կրճատել 6 ամսով՝ սահմանելով 18-ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն:

Կիսվել