Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս․ Տիգրան Ավինյան

Աննա Անտոնյան Հունվար 22, 2025

«Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս: Բացի այդ, սահմանել ենք արտոնություններ մի շարք խմբերի համար, ինչպես նաև անվճար երթևեկելու հնարավորություններ»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«transport.yerevan.am կայքի միջոցով կարող եք՝

ընտրել ձեզ հարմար տոմսը համեմատության գործիքի միջոցով, հաշվիչով գտնել ամենաշահավետ տարբերակը, առցանց ձևակերպել արտոնությունները՝ առանց տանից դուրս գալու:

Ծանոթացեք բոլոր մանրամասներին և կազմակերպեք ձեր երթերն առավել արդյունավետ»,–գրել է նա։




Կիսվել