«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ խմբակցության պատգամավորները ի նշան բողոքի լքում են նիստերի դահլիճը։
«Մենք դահլիճ կվերադառնանք մեր ժողովրդին հուզող հարցերը բարձրաձայնելու, դրանց պատասխանները ստանալու և կառավարության ծրագրում ներկայացված կեղծիքները բացահայտելու և բարձրաձայնելու համար»,- նշեց Արթուր Վանեցյանը։