Կապիտուլյանտը թաքցրել է պատերազմը կանգնեցնելու Պուտինի առաջարկությունը. Արթուր Վանեցյան

Աննա Անտոնյան Հունիս 13, 2021

Իշխանության բարձր օղակներում իրենց վերաբերմունքով մեր զոհված զինծառայողների հանդեպ մեսիջ են տալիս, որ այս հարցը գործող իշխանություններին հետաքրքիր չէ: Այդ մասին Armnews-ի եթերում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Նա նշել է, որ ներքին օղակները հասկանում են, որ իրենց ոչ ոք չի պատժելու նման վերաբերմունքի համար:

«Օրեր առաջ նաև մի տեղեկատվության անցավ, որ զոհված տղաներից մեկի մորը հանձնել են մարմնի հատվածներ, որտեղ եղել է երեք ոտք»,-նշել է Վանեցյանը:

Վանեցյանի խոսքով, պատերազմը կանգնեցնելու հոկտեմբերի 19-ի Վլադիմիր Պուտինի առաջարկը կապիտուլյանտը թաքցրել է ոչ միայն Անվտանգության խորհրդի անդամներից, այլ նաև իր կուսակից ընկերներից:

Կիսվել