Կներեք, իսկ քաղաքական պատասխանատվության մասին ընդհանրապես լսե՞լ եք

Աննա Անտոնյան Հունիս 03, 2021

...«Ինձ ինչ ասեն, ես դրան չեմ անդրադառնալու, ես քաղաքական պաշտոնատար անձ եմ. Անահիտ Ավանեսյանը` իր հրաժարականի պահանջի մասին»...


...«ես քաղաքական պաշտոնատար անձ եմ»... Կներեք, իսկ քաղաքական պատասխանատվության մասին ընդհանրապես լսե՞լ եք։...Տո Հայրենիք, պետական սահման, հայրենական պատերազմ, ժողովրդավարություն, ազգային օրակարգ, կողքի հային հարգել ու սիրել... Այսպիսի բաների մասին լսել ե՞ք: 


Հա վայ մոռացա, բան կա, որ հաստատ գիտեք` ինքներդ ձեզ պարգևատրել, ինքներդ ձեզ պրեմիաներ գրել, թուրքին ծառայել և իրենց շահերը առաջ տանել, ինքներդ ձեզ մեծարել, .... դե մնացածն էլ սուտա` կասեն կգնա: 


Իսկ ամենացավալին այն չի, որ չեք հասկացել, որ ձեզ պարկերի համար չեն մեղադրել, այլ ձեր վերաբերմունքի, պարտքի ձեր զգացողության, ձեր պատասխանատվության զգացման համար... Նույնիսկ դա չեք հասկանում:


Մեզ սա էլ քիչ է, ... կա´մ կդառնանք քաղաքական ազգ, կա´մ պետականության այս փշրանքնել էլ կկործանենք: 


Նույնիսկ եթե ձեր հոգին, խիղճը և գիտակցումն էլ վաճառեք հանուն 30 ոսկու, վստահ եղեք` Աստծո դատաստանից չեք խուսափելու: Ոչ մեկս չի խուսափելու

Թևան Պողոսյան

Կիսվել