Պաշտոնանկություններ Արմավիրում և Լոռիում. վարչապետը որոշումներ է ստորագրել

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 06, 2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հովհաննես Ավետիսյանն ազատվել է պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Բարսեղ Նիկողոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Կիսվել