ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԳԻՐՔ ՁՈՆԱԾ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ՝ ՆՐԱ ՄԱՍԻՆ ԳԻՐՔ Է ԳՐԵԼ՝ « ՀԻՏԼԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ» ՎԵՐՆԱԳՐՈՎ

Աննա Անտոնյան Օգոստոս 11, 2021

Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանի խորհրդական, 2014թ. այդ պաշտոնից ազատված իջեւանցի բանաստեղծ   Լյուբիկ Չիբուխչյանը 2018թ․ աշնանը  177 էջանոց գիրք է  ձոնել Նիկոլ Փաշինյանին, որը վերնագրված է` «Իջեւան մոլորակից իջած փրկիչը»:  Նիկոլ Փաշինյանի հայրենակից, նրա  հայրենի՝ Ենոքավան գյուղից սերված Լյուբիկ Չիբուխչյանը այժմ հիասթափված է Նիկոլ Փաշինյանից  եւ նրա մասին  214 էջանոց արձակ ստեղծագործություն է  գրել՝ «Հիտլերի վերադարձը» վերնագրով» Լ․ Չիբուխչյանը հայտնեց, որ արդեն տպագրվել  է գրքի 100 օրինակ։  Գրքում Հիտլերի եւ Նիկոլ Փաշինյանի համեմատություններ կան, օրինակ, Հիտլերը հայելու առաջ  ճառասացության վարժություններ էր կատարում, իսկ   «Նիկոլի մոտ գերազանցում է  աջ ձեռքի լայնակի թրումը(թրատումը)»։

Կիսվել