Պարույրը պոետ էր՝ անհուն ու երբեք չբացահայտված ներաշխարհով

Աննա Անտոնյան Նոյեմբեր 27, 2021

Նոյեմբերի 24 -ին Նարեկացի արվեստի միությունում կայացավ «Հերոսներն անմահ են» խորագիրը կրող հուշ-երեկո՝ նվիրված կամավոր, դերասան-բեմադրիչ Պարույր Հարությունյանին։
Պատերազմի լուրը լսելուն պես Պարույրը շտապեց կամավորագրվել և մեկնեց առաջնագիծ։ Հայրենիքի հանդեպ անսահման ու անպատմելի սերը վեր էր ամենից ու ամենքից։ Նա գնաց և խոստացավ անպայման վերադառնալ․․․․Չեկավ։ Նա չեկավ՝ իրենից հետո թողնելով և՛ ցավ և՛ լույս։ Ընկերներն ու հարազատները Պարույրին հիշում են ժպիտով, որովհետև նա քայլող լույս էր։
Թատերական ինստիտուտում սովորելու տարիներին Պույին (այդպես էին նրան դիմում թատերականցիները) գիտեին բոլորը. Միշտ հասնող, հասկացող, նվիրված, բարի ու տարբերվող էր նա։ Մի առանձնահատուկ արև ու միևնույն ժամանակ թախիծ կար նրա ինքնամփոփ էության մեջ։ 
Կռվի թեժ օրերին ոչ մի վայրկյան չտրտնջաց, չնահանջեց, չվախեցավ։ Մինչև վերջին շունչը կռվեց ու ընկավ՝ հերոսաբար։ 
Պարույրը պոետ էր՝ անհուն ու երբեք չբացահայտված ներաշխարհով։

Նյութը` Աննա Ավետիսյանի 

Կիսվել