Պարույր Հովհաննիսյանն ազատվել է ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից

Աննա Անտոնյան Ապրիլ 04, 2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Պարույր  Հովհաննիսյանին ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պարույր Հովհաննիսյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից», - նշված է որոշման մեջ:

Պարույր Հովհաննիսյանը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ էր նշանակվել 2021թ նոյեմբերի 9-ին:

Կիսվել