Պարտադիր բժշկական ապահովագրություն. իշխանությունների հնչեղ հայտարարություններ և անվերջանալի բրոունյան շարժում

Աննա Անտոնյան Փետրվար 07, 2026

Անցել է ավելի քան մեկ ամիս, և Հայաստանի կառավարության խոստումները պետական ​​ապահովագրությամբ  գերմատչելի առողջապահական ծառայությունների մասին մնում են սոսկ խոսքեր։ Անշուշտ, ուրախալի է լսելը, որ մի քանի տարեց հայ քաղաքացու շատ թանկարժեք սրտի վիրահատություններ են արել, ինչի մասին կառավարության պաշտոնյաներն մշտապես փողհարում են։ Սակայն դրանք եզակի դեպքեր են և չեն արտացոլում իրական պատկերը. հերթեր և ուշացումներ, ԱՐՄԵԴ համակարգի խափանումներ, և պետ​​ապահովագրության ներքո ծառայություններ մատուցելու մերժումներ։

Կիսվել