Ապրիլի 19-ին Փարիզի մերձակա Լիլա քաղաքում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող պուրակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության խորհրդական Վարդուհի Սահակյանի, Սեն Սեն Դընիի փոխպրեֆեկտ Սեսիլ Ռաքեթի, Սեն Դընի դեպարտամենտի նախագահ Ստեֆան Տրուսելի, Լիլայի քաղաքապետ Լիոնել Բենարուսի, Բոբինիի քաղաքապետ Աբդել Սադիի, նահանգային, դեպարտամենտային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, «ԱՆԻ» ֆրանսահայ համայնքային կազմակերպության նախագահ Ֆիլիպ Սալանշի, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների, Հայ Առաքելական և Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցիների հոգևորականների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: