Պարգը «Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենա 5-րդ համարի ներքո

Աննա Անտոնյան Մարտ 28, 2025

Շվեյցարիայի Բազել քաղաքում մայիսի 15-ին Հայաստանը ներկայացնող Պարգը (Պարգև Վարդանյան) «Եվրատեսիլ 2025» երգի հեղինակավոր մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենա 5-րդ համարի ներքո: Մրցույթի կիսաեզրափակիչ համերգները տեղի կունենան Բազելի St. Jacobshalle-ի արենայում մայիսի 13-ին և 15-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 17-ին: Պարգը կներկայանա «Survivor» երգով։ Շվեյցարիան «Եվրատեսիլ»-ը հյուրընկակելու իրավունքը ստացել է 2024 թվականին մրցույթում շվեյցարացի Նեմոյի հաղթանակից հետո։ 

Կիսվել