Ֆեյսբուքյան օգտատեր Սարո Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է պարեկների կողմից արձանագրությունը , որտեղ նշված է ,թե արձանագրությունը կազմվում է ժամկետնանց վարորդական վկայականի համար։
Օգտատերը կից հրապարակել է նաև վարորդական իրավունքը , որտեղ հստակ նշված է վերջնաժամկետը ` 2033 թվական։
Օգտատերը գրել է `
Գիտեի: Գիտեի, որ պարեկային ծառայությանը լայն լիազորություններ է տրված, բայց պարեկ Միշա Հակոբյանի լիազորությունների չափ չգիտեի: