Ապրիլի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն

Աննա Անտոնյան Ապրիլ 11, 2022

Ապրիլի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որին ներկա է եղել ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, տեսակապի միջոցով մասնակցել են նաև բանակային զորամիավորումների հրամանատարները։

Ըստ ուղղությունների՝ զեկույցներ են ներկայացվել ձմռան ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև նախանշվել առաջիկա ծրագրերը։


Խորհրդակցության արդյունքներով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել՝ արձանագրված խնդիրները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ։

Կիսվել