Դատավոր Մանվել Շահվերդյանին առևանգել ու պահում են ԱԱԾ-ում. 168.am

Աննա Անտոնյան Հունիս 20, 2021

Դեռևս ժամը 20:00-ին պետք է հրապարակվեր բժիշկ Արմեն Չարչյանի վերաբերյալ դատարանի որոշումը, որով պաշտպանական կողմը վիճարկում էր նրա ձերբակալության իրավաչափությունը։


Եվ ահա 168.am-ի տեղեկություններով, պարզվում է, 19:30-ի կողմերը դատավոր Մանվել Շահվերդյանին առևանգում են խորհրդակցական սենյակից ու տանում ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանի մոտ։


Նրանից պահանջվում է իրավաչափ ճանաչել բժշկի ձերբակալության իրավաչափությունը, ինչը դատավորը կտրուկ մերժում է` ասելով, որ նման հիմքեր չկան։

Կիսվել