Ով ով, բայց գոնե Դուք, կարծում եմ, չպիտի այդ դաշտ մտնեիք, որովհետև Ձեզ բազմիցս տարբեր ուժերի ու հովանավորների հետ են կապել

Աննա Անտոնյան Հունիս 06, 2021

Քիչ առաջ նայում էի Էդմոն Մարուքյանի ասուլիսի հատվածը, որտեղ նա հայտարարեց, որ Հայաստանում ընտրություններին մասնակցողներից, բացի իրենցից չկա որեւէ այլ ուժ, որ կկարողանա բերել ներքաղաքական հաշտության եւ ազգային համաձայնության, եւ բոլոր ուժերին փորձեց բաժանել 2 խմբի` ներկա կամ նախկին ուժերին սպասարկողների։ 

Պրն. Մարուքյան Edmon Marukyan , ճիշտն ասած, շատ հիասթափեցնող էր, նման բան լսելը Ձեզանից, որովհետև ընդհանուր վերաբերմունքս դրական է եղել։ Հասկանում եմ, որ քվեների խնդիր եք լուծում, բայց չէի պատկերացնում, որ կմտնեք այդ ցեխ շպրտելու դաշտ եւ առանց որեւէ հիմնավորման կամ փաստի կփորձեք պիտակավորել այլ ուժերին։ Ընտրություններին մասնակցում է նաեւ 5165-ը, ինչը Դուք շատ լավ գիտեք, իսկ մեր ազնվության եւ անկեղծության վրա կասկածելու հիմք, որեւէ մեկին չենք տվել, թե անհատապես մեր անցած ճանապարհով, թե մեր գործողություններով։

Ով ով, բայց գոնե Դուք, կարծում եմ, չպիտի այդ դաշտ մտնեիք, որովհետև Ձեզ բազմիցս տարբեր ուժերի ու հովանավորների հետ են կապել։

Ինչ վերաբերվում է ներքաղաքական հաշտության բերելու կարողությանը, իհարկե, լավ է, որ Դուք էլ եք այդպես մտածում, բայց միակը լինելու մղումը երբեք ոչ մի լավ տեղ չի տանում! 

Ինչեւէ, հուսով եմ ինչ որ սխալմունք եք ունեցել եւ դա ինքներդ կուղղեք!

Իր ֆեյսբուքյան էջում գրել է Գևորգ Թամամյանը 

Կիսվել