Ով կլափի ժողովրդի արդար քրտինքով հավաքված հարկերը, նա պատասխան կտա պետության առաջ… Իշխան Սաղաթելյանը կարող է կալանավորվել

Աննա Անտոնյան Նոյեմբեր 07, 2022

Իրավապահ համակարգը ջրի երես է հանել Իշխան Սաղաթելյանի և Արմեն Աշոտյանի մախինացիան: Պարզվում է, որ դեռևս 2015 թվականին պետական բյուջեի հաշվին Արմեն Աշոտյանը ՝ լինելով ԵՊԲՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ձեռք է բերել Սևանի ափին գտնվող Ծովասար հանգստյան տան մի քանի սենյակ և կոնֆերանս դահլիճը, վճարելով 200 միլիոն դրամ, հիշեցնենք, որ Ծովասար հանգստյան տունը պատկանում է Իշխան Սաղաթելյանի ընտանիքին: ՊՎԾ-ն գտել է, որ այս գույքը ձեռք է բերվել կադաստրային արժեքից թանկ գնով եւ ձեռք բերողները վատնում են արել, որը պետք է պատժվի:

Փաստորեն նրանք դեռևս 2015 թվականին օգտագործել են պետական բյուջեն իրենց սեփական կարիքների համար ու դեռ ինչքան չբացահայտված գործարքներ և վատնումներ են իրականացրել այժմյան հայրենիք փրկողները: Ի վերջո ներկայիս ընդդիմությունը սկսած Իշխան Սաղաթելյանից պետք է հասկանան, որ հայրենիքը չեն փրկում միայն խոսքերով , հայրենիքի փրկությունը պետք է սկսվի ներկայիս ընդդիմադիր գործիչների կողմից իրենց գործած մեղքերը խոստովանելուց և համապատասխան պատիժն ամբողջությամբ կրելուց:

Կիսվել