​Ո՞վ է Երևանի քաղաքապետի հաջորդ թեկնածուն

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 03, 2021

ArmLur.am-ի տեղեկություններով, այս շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքապետի թեկնածույի փնտրտուքների մեջ է: Մենք տեղեկացանք՝ այս պահին իշխող կուսակցությունն ունի երեք թեկնածու, սակայն վերջնական որոշում դեռեւս չի կայացրել:


Թեկնածուներից մեկը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է, որն այս պահին մասնավոր ոլորտ է գնացել, սակայն այնքան էլ վստահություն չի վայելում քպ-ի շրջանում: Մյուս թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է, որը Տիգրան Ավինյանից ավելի վստահություն ունի, իհարկե թիմում:


Իսկ երրորդ թեկնածուն Կենտրոն վարչական շրջանին նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանն է, որն այս երեքից ամենաշատն է սիրված երևանցիների կողմից, սակայն ունի մեկ խնդիր՝ անկուսակցական է եւ դա նաեւ խանգարող հանգամանք է: 


ArmLur.am-ի տեղեկություններով, այս պահին քննարկումները շարունակվում են:

Կիսվել