Օդի ջերմաստիճանը կբարձրանա. տեղումներ չեն լինի

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 04, 2025

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-8-ին աստիճանաբար կբարձրանա 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով։

Երևանում հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կիսվել