Նպատակին հասնելու 11 խորհուրդ

Աննա Անտոնյան Օգոստոս 22, 2021

Դրված նպատակին հասնելու 11 խորհուրդ


1. Մտածեք գրավոր։ Թղթի վրա չգրված նպատակը գոյություն չունի։


2. Նպատակը դնելիս պատասխանեք հետևյալ հարցերին՝ ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ և ինչպե՞ս։


3. Նպատակը սահմանափակեք ժամանակով։ Առանց ժամանակի նպատակը երազանք է։ 


4. Մտածեք, թե բացի ձեզանից նաև ու՞մ  համար է օգտակար նպատակի իրականացումը։


5. Նպատակը սահմանեք ներկա ժամանակով հաստատական ձևով։


6. Նպատակները բաժանեք կիսանպատակների և պատրաստեք դրանց հասնելու մանրամասն սցենարները։


7. Ձեր վրա վերցրեք նպատակին հասնելուն ուղղված բոլոր գործողությունների պատասխանատվությունը։


8. Որոշեք նպատակին հասնելու միջանկյալ արդյունքները։


9. Մտածեք նպատակի մասին, այլ ոչ թե նրա իրականացման միջոցների։ Սահմանեք վերջնական կետը, ուր գնալու եք։


10. Ստեղծեք ապագայի կերպարը, որտեղ դուք հասել եք նպատակին։


11. Պահեք ձեզ այնպես, կարծես հաջողությունը ապահովված է։


Նյութը ` Ալեքսանդր Սողոյանի ֆեյսբուքյան էջից

Կիսվել