Նովոսիբիրսկում շենքի փլուզումից հետո զոհերի թիվը հասել է յոթի

Աննա Անտոնյան Փետրվար 09, 2023

Նովոսիբիրսկում շենքի մասնակի փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է յոթի, Telegram-ի իր ալիքում հայտնել է Նովոսիբիրսկի մարզի առողջապահության նախարարությունը։

«Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել եւս մեկ դի, որն 80 տարեկան կին է եղել։ Այսպիսով, Լինեյնայա 39 շենքի մի մասի փլուզման հետեւանքով մահացածների թիվը հասել է յոթի»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ եւս ինը հոգի գտնվում են հիվանդանոցներում, նրանցից երկուսը ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում են։

Հինգշաբթի տեղական ժամանակով առավոտյան ժամը մոտավորապես ութին Լինեյնայա փողոցի հինգհարկանի բնակելի շենքում կենցաղային գազի պայթյուն է որոտացել։ Փլուզվել է շենքի երկու մուտք, ավերվել է 30 բնակարան։

Կիսվել