Շիրակի մարզում նորածին տղա երեխա են գտել

Աննա Անտոնյան Հուլիս 03, 2021

Գյումրիի «Ավտոկայան»   թաղամասում հայտնաբերվել է նորածին տղա երեխա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից։

Ոստիկանությունը լքված  երեխայի մասին ահազանգը ստացել է հուլիսի 3-ին՝ ժամը 10:10-ին:  Երեխան  հայտնաբերվել է Շահումյան փողոցում՝ ավտոկայանի մերձակայքում: Դեպքի վայրում այժմ աշխատում է քննչական խումբը։ Դեպի մանրամասները ճշտվում են։

մեքենայով տեղափոխվել է Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»:

Հիվանդանոցի վերակենդանացման բժշկուհի Մարգարիտա Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երեխան հիվանդանոց տեղափոխվելու ժամանակ եղել է կապտած և սառած՝ դրսում մնալու պատճառով։ Նա եղել է հողոտ, վրան եղել են խոտի դեզի և ծղոտի կտորներ։

«Երեխան արարտներ չունի, առողջ է։ Տեղափոխման պահին եղել է մի քանի ժամ առաջ ծնված՝ դեռ մեկ օրը չլրացած։ Կյանքին վտանգ չի սպառնում, սրտի աշխատանքը կարգավորված է, բայց ակտիվ լաց չունի»,- նշեց նա։


Կիսվել