Նոր ռեկորդակիր ունենք

Աննա Անտոնյան Հունիս 15, 2021

Այսօր մի նոր իրադարձություն տեղի ունեցավ Արմավիրում։ Արմավիր քաղաքի բնակիչ, բազմաթիվ ռեկորդների հեղինակ Սևակ Շուշանյանը հունիսի 13-ին գրանցեց մի նոր ռեկորդ։ Արմավիր քաղաքի Գլխավոր հրապարակից գնդակ խաղալով (երկու ոտքով) շարժվեց Երևանի ուղղությամբ և առանց կանգնելու անցավ մոտ 20 կմ ճանապարհ։ Սևակն իր նոր ռեկորդը նվիրեց 2020թ-ի արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին։


Նրան աջակցելու էին եկել բազմաթիվ հանդիսականներ։

33-ամյա Սևակ Շուշանյանը Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու լուրջ հայտ է ներկայացրել։

Վարդան Թովմասյան 

Կիսվել