Կոնկլավը՝ կարդինալների հավաքը, որի ընթացքում տեղի կունենա Հռոմի նոր Պապի ընտրությունը, կմեկնարկի մայիսի 7-ին։
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն 80 տարեկանից ոչ բարձր 135 կարդինալներ՝ եկեղեցու ամենաբարձրաստիճան եպիսկոպոսները։
Ըստ ավանդույթի՝ կոնկլավը տեղի կունենա Վատիկանի Սիքստինյան կապելլայում, որն այսօրվանից փակ է զբոսաշրջիկների համար՝ հավաքի նախապատրաստման նպատակով։
Հռոմի 266-րդ Պապ Ֆրանցիսկոսը վախճանվեց ապրիլի 21-ին, 88 տարեկանում: Անցած շաբաթ օրը կայացավ Կաթոլիկ եկեղեցու քահանայապետի հուղարկավորությունը: