Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Աննա Անտոնյան Նոյեմբեր 24, 2025

Լևոն Լևոնյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ:

Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն:

Լևոն Տիգրանի Լևոնյանի կենսագրությունը

Ծնվել է 1989 թվականի հունվարի 16-ին Երևան քաղաքում:

Աշխատանքային գործունեություն
2020-2025թթ. - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,
2017-2020թթ. - ՀՀ ազգային անվտանգության ծառայության ավագ քննիչ,
2014-2017թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ,
2012-2014թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի քննիչ,
IX-XI.2012թ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչ:

Կրթություն
2010 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2017 թվականին՝ նույն բուհի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
2010-2012թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Կիսվել