Ճապոնացի գիտնականների նոր փորձարկումը կարող է դառնալ հեղափոխություն բժշկության ասպարեզում

Աննա Անտոնյան Հունվար 16, 2022

Կեյոյի համալսարանի ճապոնացի հետազոտողների խումբն իրականացրել է աշխարհում առաջին կլինիկական փորձարկումը՝ ողնուղեղի վնասվածքների բուժման համար ցողունային բջիջներից ստացված բջիջների փոխպատվաստմամբ: 

Շարժողական և զգայական ֆունկցիաները կորցրած հիվանդին հայտնել են, որ նրան փոխպատվաստել են iPS-ից ստացված մոտ երկու միլիոն բջիջ: Ըստ գիտնականների՝ հիվանդի վիճակը լավ է։ Նրան մեկ տարի կվերահսկեն՝ համոզվելու, որ առողջացման ընթացքը նորմալ է։Նշվում է, որ ևս 3 հիվանդ կենթարկվի նմանատիպ վիրահատությունների։

iPS բջիջները ցողունային բջիջներ են, որոնք օրգանիզմում կարող են վերածվել ցանկացած տեսակի բջիջների:

shantnews.am

Կիսվել