Սիբիրյան խոցի նոր դեպքեր Գեղարքունիքում և Շիրակում

Աննա Անտոնյան Հուլիս 03, 2021

Շիրակի մարզի 5 բնակչի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց»։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։


«Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան գյուղում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կատարվել է նմուշառում այդ բնակավայրի 7 բնակչից։


Նրանցից 5-ի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց» ախտորոշումը:


Հիվանդները հոսպիտալացված են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության և թեթև:


Այսպիսով, հուլիսի 2-ի դրությամբ Գեղարքունիքի և Շիրակի մարզերում, ընդհանուր առմամբ, հաստատվել է սիբիրյան խոցի 8 դեպք: Հիվանդները հոսպիտալացված են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում և Մարտունու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում:


Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության և թեթև, վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժում»:

Կիսվել