«ՆԻՎԱ»-ն սարի գլխին տեղադրված խաչի մոտից մոտ 200 մետր գլորվել է և հայտնվել ձորում․ վարորդի դին գտել են մեքենայից դուրս

Աննա Անտոնյան Հունիս 29, 2023

Գեղարքունիքի մարզում, այսօր՝ հունիսի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 75-ամյա Աշոտ Խ․-ն իր վարած Chevrolet Niva մակնիշի ավտոմեքենայով Երանոս գյուղի վարչական տարածքում, սարի գագաթին տեղադրված խաչի մոտից, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 200-250 մետր գլորվելով՝ կողաշրջված հայտնվել ձորում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին դեպքի վայր ժամանած ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։

Հրշեջ-փրկարարները դին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Մարտունու բժշկական կենտրոնի դիատարին, ապա հոսանքազրկել են ավտոմեքենան։

Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել