«Նիկոլ անունը իր սերնդի ու գերդաստանի համար պատուհաս է դառնալու հավետ. մեզ գիժ առաջնորդ պետք չէ». Տեր Հովհաննես

Աննա Անտոնյան Հունիս 16, 2021

«Այսօրվա կապիտուլյանտ, հողատու, դավաճան վարչապետ կոչեցյալը իր անունը, իր պիտակը ջնջելու համար փորձում է թիրախավորել, սեւացնել բոլորին, նրա համար սրբություններ չկան: Բայց կապիտուլյանտը չի հասկանում, որ դավաճանի պիտակը Վասակ Սյունեցու վրայից անգամ հազար վեց հարյուր տարի հետո չի մաքրվել: Ինքը չի հասկանում, որ Նիկոլ անունը իր սերնդի ու գերդաստանի համար պատուհաս է դառնալու հավետ»,-«Իրավունքի» հետ զրույցում ասել է ​Դադիվանքից հեռացած վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:


Հոգևորականը նշել է, որ 1700 տարի ոչ ոք չի կարողացել ծնկի բերել հայ եկեղեցին, բայց հողատուն իր առջև հենց նման նպատակ է դրել, բայց 

այդ դավաճանի մոտ չի ստացվելու: 


«Սիրելի՛ հայրորդիներ, մեզ գիժ առաջնորդ պետք չէ, մեզ պետք է այնպիսի առաջնորդ, ով մեր երկրին կբերի փայլուն ապագա: Հորդորում եմ, որ օր առաջ հեռացնեն այս հողատու կապիտուլյանտներին իշխանության ղեկից»,-հավելել է քահանան:

Կիսվել