NewsPress.am կայքի տնօրեն Արիաննա Հովսեփյանի մեքենան այրած քաղաքացին ներկայացել է ՔԿ

Աննա Անտոնյան Հունվար 25, 2024

Արիանա Հովսեփյանի ավտոմեքենայի առերևույթ հրկիզման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

«Հունվարի 25-ին, գիշերը, Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցում Զորավար եկեղեցու մոտ, Երևանի բնակիչ Արիաննա Հովսեփյանին պատկանող Range Rover Sport մակնիշի ավտոմեքենայի առերևույթ հրկիզման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի (հոգեկան ներգործությունը) և 264-րդ հոդվածի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով ուրիշի գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել) հատկանիշներով։

Կատարվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է համապատասխան փորձաքննություն։ Խիստ նախնական և դեռևս ստուգման ենթակա տվյալներով ավտոմեքենայի հրկիզումը Արիաննա Հովսեփյանի մասնագիտական, լրատվական գործունեության հետ առերևույթ կապ չունի։ Վերջինս վարույթի շրջանակներում ճանաչվել է տուժող։

Վարույթն իրականացնող մարմին է ներկայացել ավտոմեքենայի հրկիզման վերաբերյալ ֆեյսբուքյան հայտնի գրառումը կատարած անձնավորությունը, որի հետ այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ»,- գրել է նա։

Կիսվել