Նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աշխատատեղերը ավելացել են 30 հազար 923-ով. Պապոյան

Աննա Անտոնյան Նոյեմբեր 24, 2025

2025թ. հոկտեմբերին ռեկորդային թվով աշխատատեղեր ունենք՝ 810 հազար 074 աշխատատեղ։

Այս մասին ասվում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի «Ֆեյսբուք»-ի էջում արված գրառման մեջ:

«Նախորդ տարվա հոկտեմբերին՝ 779 հազար 151։ Այսպիսով, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աշխատատեղերը ավելացել են 30 հազար 923-ով», - ասվում է գրառման մեջ։

Կիսվել