ՆԱՏՕ-ի երկրները դարձել են միջազգային ահաբեկչության հովանավորներ․ Զախարովա
Աննա Անտոնյան
Օգոստոս 03, 2026
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի և Եվրամիության երկրները դարձել են միջազգային ահաբեկչական գործունեության հովանավորներ և դրա մի մասը։
Այս խիստ հայտարարության պատճառ է դարձել 2026 թվականի օգոստոսի 3-ի առավոտյան Ուկրաինայի զինված ուժերի կողմից Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ քաղաքի մոտ գտնվող Արխիպո-Օսիպովկա գյուղի լողափին հասցված հարվածը։
Ռուսական կողմի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածի հետևանքով զոհվել է 6 խաղաղ բնակիչ (որոնցից 3-ը՝ երեխաներ), ևս շուրջ 40 մարդ վիրավորվել է։
Դիվանագետի ձևակերպմամբ՝ Եվրոպայի կենտրոնում գործում է ահաբեկչական մի խմբավորում, որն օկուպացրել է Ուկրաինայի պետական ապարատը։
Զախարովան շեշտել է, որ ոչ վաղ անցյալում ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հայտարարում էին ահաբեկչության հանդեպ «զրոյական հանդուրժողականության» մասին, սակայն այժմ իրենք են հովանավորում այն։
Ռուսական կողմի պնդմամբ՝ Ուկրաինայի կողմից իրականացվող այս գործողությունները տեղի են ունենում Արևմուտքի լիակատար հավանությամբ և աջակցությամբ։
Կիսվել