Ձերբակալվել են «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը: Այս մասին տեղեկությունը հաստատել է նաև վերջիններիս փաստաբանը:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ մինչև ձերբակալությունը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նրանց բնակության վայրերում իրավապահները կատարել են անհետաձգելի քննչական գործողություններ: