Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում մասնակցել է պատարագի և ընդունելության

Աննա Անտոնյան Նոյեմբեր 25, 2025

Նոյեմբերի 23-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում մասնակցել է սուրբ և անմահ պատարագին։

925.jpg (113 KB)

Այս մասին հայտնում է դեսպանությունը:

926.jpg (103 KB)

Պատարագի ավարտին Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը դեսպանի պատվին կազմակերպել է ընդունելություն, որին մասնակցել են հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։

Կիսվել