Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարությունում

Աննա Անտոնյան Հուլիս 09, 2026

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարությունում Հուլիսի 9–ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մխիթար Հայրապետյանն ինքը չի ցանկացել շարունակել գործունեությունը  Կառավարության կազմում»,-ասաց վարչապետը։  

Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ վարչապետը նշեց․  

«Ալեն Սիմոնյանի քաղաքական ճակատագրի մասին խոսք չի կարող լինել։ Խոսքը հետագայում նրա ներգրավվածության ձևաչափի մասին է, հիմա քննարկում ենք, մտածում ենք, լուծումներ լինեն՝ կտեղեկացնենք»,- նշեց նա։

Կիսվել