Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման պատճառով դեպի Մոսկվա թռիչքները ուղղվել են այլընտրանքային օդանավակայաններ։
Մարտի 11-ին Սամարա է ուղեւորվել նաեւ Երեւան-Մոսկվա չվերթը։ Երեւանի հետ մեկտեղ Սամարա վայրէջք են կատարել եւս մի քանի ուղղություններով ինքնաթիռները։
«Մարտի 11-ին Հուրգադայից, Դուբայից, Մագնիտոգորսկից, Բիշքեկից, Կարշիից, Թերմեզից, Բուխարայից, Երևանից, Տյումենից և Կեմերովոյից Սամարայի այլընտրանքային օդանավակայան են իջել Մոսկվայի 11 չվերթ։ Ավիաընկերության ներկայացուցիչներն աշխատում են ուղևորների հետ»,- ասել է օդանավակայանի ներկայացուցիչը։
Սարատովի օդանավակայանում վայրէջք է կատարել հինգ չվերթ՝ Սամարղանդից, Տաշքենդից, Ստամբուլից, Բահրեյնից և Աշխաբադից։
Ինքնաթիռները ստանում են վերգետնյա սպասարկում, իսկ ավիաընկերությունների ներկայացուցիչներն աշխատում են ուղևորների հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երեւան-Մոսկվա չվերթի մեկ այլ ինքնաթիռ ուղղվել է Կազանի օդանավակայան։