Մոսկվայի մետրոպոլիտենում տեղադրվել է Ստալինի արձանը՝ որպես «գաղափարական ժեստ»

Աննա Անտոնյան Մայիս 15, 2025

Մոսկվայի մետրոպոլիտենի «Տագանսկայա» կայարանում տեղադրվել է խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինի արձանը։

Մոսկվայի մետրոն դեռ մայիսի 10-ին հայտնել էր, որ պատրաստվում են տեղադրել Հաղթանակին նվիրված պաոննոն։

Այն մինչև 1966 թվականը գտնվել է մետրոյի Տագանսկայա կայարանի վերջում, շրջանաձև գծի վրա, սակայն Տագանսկո-Կրասնոպրեսնենսկայա գծի անցումը կառուցելու ժամանակ անհետացել է։

Մետրոպոլիտենը հայտարարել էր, որ կվերստեղծեն կոմպոզիցիան՝ օգտագործելով արխիվային լուսանկարներ և փաստաթղթեր՝ «ճշգրիտ կրկնելով բնօրինակը»։

«Ու թեեւ կոմպոզիցիան ամբողջությամբ կրկնվում է, կարելի է նշել, որ վահանակի նյութը (կերամիկան) չի պահպանվել, գույնը չի վերարտադրվում (ոչ ժամանակավոր գիպսե տարբերակի կապույտ ֆոնը, ոչ էլ վերջնական կերամիկական ռելիեֆի ոսկեգույնը), և ոչ մի ջանք չի գործադրվել զարդանախշի մանրամասները պարագծի երկայնքով պատրաստելու համար։ Ընդհանուր առմամբ, արդյունքը գաղափարական ժեստ էր, ոչ թե պատմական ճարտարապետական ​​տեսքի վերականգնումը», - նոր տեղադրված բարձրաքանդակի մասին գրել է ճարտարապետության հետազոտողը։

Կիսվել