Մոսկվայի դատարանը հրաժարվել է չեղարկել Մաքսիմ Գալկինի եւ Սեմյոն Սլեպակովի օտարերկրյա գործակալի կարգավիճակը

Աննա Անտոնյան Հունիս 02, 2023

Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանն ուրբաթ  հրաժարվել է չեղարկել շոումեն Մաքսիմ Գալկինի օտարերկրյա գործակալի կագավիճակը, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են դատարանում։

«Դատարանը մերժել է բավարարել նրա վարչական դիմումը»,- ասել է գործակալության զրուցակցուհին։

ՌԴ արդարադատության նախարարությունը Գալկինին ընդգրկել է օտարերկրյա գործակալների ռեեստրում անցած տարվա սեպտեմբերի կեսին։ Փաստաթղթում նշվել է, որ Գալկինին ֆինանսավորող երկիրն Ուկրաինան է, ինչպես նաեւ հիշատակվել է «քաղաքական գործունեության իրականացման» մասին։ Ինքը՝ Գալկինը, կնոջ՝ Ալլա Պուգաչովայի հետ միասին այժմ ապրում է Իսրայելում։

Վաղ առավոտյան այդ դատարանը մերժել է բավարարել նաեւ բլոգեր Իլյա Վարլամովի համանման դիմումը, իսկ այս ուրբաթ ավելի ուշ քննվել է եւս մեկ դիմում դերասան Սեմյոն Սլեպակովի կողմից։

Կիսվել