Տեղ գյուղի երկու բնակիչ ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել էին ադրբեջանական տարածքում. ՊՆ

Աննա Անտոնյան Հունիս 13, 2021

Երեկ Սյունիքի մարզի Տեղ գյուղում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում, մարզի գյուղերի երկու բնակիչ, իրենց տրակտորներով, տեղանքում ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել էին ադրբեջանական տարածքում: 


ՊՆ-ն հաղորդում  է, որ միջադեպից քիչ հետո ժամանած հայ դիրքապահների և ռուս խաղաղապահների` ադրբեջանցի զինվորականների հետ բանակցություններից հետո գյուղացիներն ազատ են արձակվել, գյուղատնտեսական տեխնիկան վերադարձվել է:

Կիսվել