Մի նկարի պատմություն

Աննա Անտոնյան Հուլիս 27, 2021

2016 թվականին աշխարհով մեկ տարածվեց գրեթե կմախքի նմանվող երեխայի նկարը, երեխա, ով հիմա աշխարհին հայտնի է Հոուպ (hope- հույս) անունով: Ի՞նչ եղավ հետո)))

  Հոուպը նիգերիացի տղա է: Նրա ճշգրիտ տարիքը և իրական անունն անհայտ են: Ծնողների մասին նույնպես ոչ մի տեղեկություն  չկա: Նրան ճանաչողներն ասում են, որ երեխայից հրաժարվել են: Պատճառն այն էր, որ ծնողներն իրենց որդուն կախարդ էին համարել և շտապել էին  ազատվել նրանից: Տեղի բնակիչները նույնպես չեն մոտեցել երեխային. նա մերժված էր բոլորից`  առանց սննդի և ջրի: Եվ նա իր սնունդը հայթայթում էր աղբանոցներից: Այս պայնաններում նրա կյանքը շուտ և ողբերգականորեն կավարտվեր, եթե ոչ սովից, ապա  հիվանդություններից , որոնք նա ձեռք բերել: Բայց նրան մի օր պատահական հանդիպեց  դանիացի Անյա Ռինգգրեն Լոուենը:


????Ի՞նչ եղավ հետո...


Անյան փողոցում պատահաբար հանդիպեց նիհար, ամբողջովին մերկ երեխայի, ով մոտ երկու տարեկան էր: Նա մինչև հոգու խորքը ցնցված էր իր տեսածից: Անյա Ռինգգրեն Լոուենը երեխային իր շիշից ջուր հյուրասիրեց: Նրա ուղեկիցը հենց այդ կադրն էլ լուսանկարեց, որը տարածվեց աշխարհով մեկ:

 Անյա փոքրիկին փաթաթեց ծածկոցով և նրան անմիջապես տեղափոխեց հիվանդանոց: Նա երեխային անվանեց Հոուպ (Հույս): 

Մեծ գումարներ ծախսվեցին, մինչև փոքրիկը բուժվեց: Ցավոք, նրա օրգանիզմում վխտող մակաբույծները վնասել էր նրա  թմբկաթաղանթները, ուստի ստիպված էին  լսողական սարք տեղադրել:

 

Հետո Աննան կազմակերպեց «Կրթություն և զարգացում աֆրիկյան երեխաներին հիմնադրամը» և բացեց մանկատուն: Այնտեղ որբերը շփվում են, սովորում, խաղում, լավ սնվում, բուժվում և վերականգնվում: Ոմանց նույնիսկ ապահովված ընտանիքները որդեգրում են: Այս պահին այնտեղ ապրում և կրթություն են ստանում աֆրիկացի  35 տղա և աղջիկ:


Հույսն արդեն դպրոց է գնում: Նա մեծանում է երջանիկ ու կենսասեր, սիրում է զվարճանալ, խաղալ, զարգանալ: Նա մեծ ոգևորությամբ ուսումնասիրում  է իրեն շրջապատող աշխարհը: Աստիճանաբար վերականգնվում  է նաև նրա լսողությունը: Հույս կա, որ  շուտով լսողական սարքը նրան այլևս պետք չի գա:  Այլ առողջական խնդիրներ նա չունի: 


Հ. Գ. Իր ֆեյսբուքյան էջում Անյան շարունակում է կիսվել լուսանկարներով Հոուպի նոր նկարներով, որովհետև աշխարհն այդ երեխային դեռ չի մոռացել:

Նյութը ` Անի Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջից

Կիսվել