Լոնդոնի Քենոտաֆի հուշահամալիրի մոտ ապրիլի 22-ին հավաքվել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանի բոլոր քաղաքական կուսակցությունների և երկու պալատների ներկայացուցիչները՝ հարգանքի տուրք մատուցելու և ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, X-ի էջում հայտնում է Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնաժողովը։
Միջոցառման ընթացքում խորհրդարանականները հանդես են եկել կոչով` ուղղված Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ պաշտոնապես ճանաչելու 1915 թվականի ողբերգական իրադարձությունները որպես ցեղասպանություն։