Մետրոպոլիտենի 4 կայարաններում եւ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ չի հայտնաբերվել

Աննա Անտոնյան Օգոստոս 16, 2022

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 16-ին հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում եւ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական եւ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։

Ժամը 10։30-ի դրությամբ մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել են, աշխատակիցները եւ ուղեւորները տարահանվել են։

ԱԻ նախարարության եւ ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի կողմից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում եւ Երեւանի մետրոպոլիտենի Բարեկամության, Չարբախի, Շենգավիթի, Բաղրամյան կայարաններում տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։

Մետրոպոլիտենի մյուս կայարաններում տեղազննման աշխատանքները շարունակվում են։

Կիսվել