Մենք այլևս արկածախնդրության և սխալվելու իրավունք չունենք

Աննա Անտոնյան Դեկտեմբեր 31, 2021

Անցնող  տարին ամփոփում ենք ,որպես թերությունների տարի , կուտակված անելիքների ու չշտկված սխալների տարի ։ Անցնող տարին սակայն սկիզբն ազդարարեց նոր կազմավորվող գաղափարի , նոր հնարավորությունների։ Շարունակական խաբեության թմբիրը հալվեց և մարդիկ հստակ գիտակցումով քայլ դրեցին դեպի նոր իրականություն։

Միանշանակ էր , որ դժվար ճանապարհի սկիզբ է ավետվում  ու կերտվում է Հայոց պատմության ծանր էջերից հերթականը։ 

Սխալներից նոր դասեր քաղվե՞ց... 

Դա արդեն ցույց կտա գալիք տարին ։ 

Մենք այլևս արկածախնդրության և սխալվելու իրավունք չունենք ։ 

Մենք ունենք ազգ ,որին պետք է համախմբել պետականության ամրապնդման գաղափարի շուրջ ։

Մենք ունենք սփյուռք ,որի պոտենցյալը պետք է քառապատիկ անգամ ավելին ուղղել դեպի հայրենիք ։

Մենք պետք է չեզոքացնենք հայրենիք֊սփյուռք տարանջատող ցանկացած անջրպետ։ 

Մենք պետք է հնարավորություն տանք գյուղացուն ,  ուսուցչին , բժշկին ,փրկարարին, զինվորին ու սպային իրենց ապահով և գնահատված զգալու  սեփական հայրենիքում։ 

Ուրեմն զինվենք լավատեսությամբ ու հաստատակամ քայլով մուտք գործենք դեպի 2022թվականը ,  դեպի գալիքը պայծառ,  դեպի վառվող ապագան ։

Արտյոմ Վարդանյան 

Կիսվել