Իրականում` մենք քաղաքական առումով, դժբախտ ժողովուրդ ենք

Աննա Անտոնյան Ապրիլ 16, 2022

Միակ "պարտվողականը", ով հաղթողի դիրքերից արժանապատիվ խաղաղության օրակարգ էր առաջարկում ... 

Իրականում` մենք քաղաքական առումով, դժբախտ ժողովուրդ ենք, որովհետև Երրորդ հանրապետության չորս առաջնորդներից միայն մեկն է հասկացել Հաղթանակի քաղաքական կապիտալիզացիայի անհրաժեշտությունը` 1997-ի իր հայտնի ծրագրային հոդվածով։

Այդ հոդվածի հետեւանքով` Լեոն Տեր-Պետրոսյանը ստացավ "պարտվողականի", "հանձնողի" պիտակ։

Հետո եկան "հաղթողները", որոնցից առաջինը Արցախը հանձնեց բանակցային դիրքերում, երկրորդը նույնիսկ Ապրիլյան պատերազմից հետո չխոստովանեց 1998-ի "հայկական թերմիդորականության" ողբերգությունն ու սնանկությունը, երրորդը Հայաստանի ու Արցախի համար "հեղափոխական" գահավիժում ապահովեց։

"Հաղթողների" սինխրոն գործողությունների հետևանքով` նրանք բոլորը դարձել են "փրկիչներ", միայն թե` հասկանալի չէ, ինչը ու ինչպես են փրկում։

...Ու այս ամենի համատեքստում` դարձյալ մի "պարտվողական" է մնացել, ով 25 տարի առաջ, հաղթողի դիրքերից արժանապատիվ խաղաղության օրակարգ էր առաջարկում։

Կիսվել