Մենք պետք է վեր կանգնենք ցանկացած նեղանձնային խնդիրներից և կարողանանք մտածել ի շահ պետության և մեր երկրի

Աննա Անտոնյան Հունիս 08, 2021

Հայաստանի հանրապետությունում  նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրված է, և ներքաղաքական խմորումների, հակաբևեռ թևերի միջև հազար ու մի մեղադրանքների, հայհոյության, նույնիսկ՝ անեծքի պակաս չի զգացվում։ Ներկաները՝  նախկիններին, նախկինները՝  ներկաներին․․․ 

Շուրջբոլորը գզվրտոց, թուքումուր, անհարկի վիրավորանք և ոչ մի տեղաշարժ, ոչ մի լուծման առաջարկ։ Յուրաքանչյուրը դեպի իրեն է ձգում ճոպանը՝ ընտրողին ու քաղաքացուն դնելով ավելի բարդ կացության մեջ։ 

Ելքի, փրկության հիմնավոր բանաձև է պետք, ծրագիր, որ կմիավորի մեզ բոլորիս, որ անվտանգություն ու խաղաղություն կհաստատի մեր տարածաշրջանում, որ չի սասանի մեր ազատությունն ու ինքնիշխանությունը։ 

Մենք պետք է վեր կանգնենք ցանկացած նեղանձնային խնդիրներից և կարողանանք մտածել ի շահ պետության և մեր երկրի։ Միայն այդ ճանապարհով է հնարավոր փրկել մեր մի բուռ մնացած երկիրն ու չարչարյալ ժողովրդին։

Գրում է Արտյոմ Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում 

Կիսվել