«Մենակ էր ապրում, լուրջ տղա էր, չգիտենք՝ ինչու է այդ քայլին դիմել». Շինուհայրում տղամարդը նռնակով իրեն պայթեցրել է

Աննա Անտոնյան Դեկտեմբեր 12, 2022

Սյունիքի մարզի Տաթեւ խոշորացված համայնքի Շինուհայր բնակավայրում երեկ՝ դեկտեմբերի 11-ին, 57-ամյա տղամարդը նռնակով պայթեցրել է ինքն իրեն։ ՀՀ ոստիկանությունից  հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ 1965թ ծնված տղամարդը նռնակը պայթեցնելու եղանակով ինքնասպանություն է գործել։

Մեզ հետ զրույցում Տաթեւ խոշորացված համայնքի ղեկավար Սամվել Լալայանը պատմեց, որ ինքնասպանություն գործած Պարգեւ Սարգսյանը ամուսնացած չէր, ապրում էր միայնակ.

«Նորմալ, լուրջ տղա էր։ Չենք կարողանում հասկանալ, թե ինչու է այդ քայլին դիմել։ Հոգեկան առողջության հետ կապված խնդիր չի ունեցել։ Վարորդ էր, նաեւ պահակություն էր անում։ Նորմալ ֆինանսական վիճակ ուներ։ Ամուսնացած չէր, չուներ երեխաներ»։

Կիսվել