Ուղին ճշմարիտ է ,եթե այն հայրենիք է բերում. Արցախում մեկնարկում է

Աննա Անտոնյան Օգոստոս 09, 2021

19 տարի առաջ այս օրը Արցախում հիմնվեց 'Հայկի Սերունդ " հասարակական կազմակերպությունը։ Այն ի սկզբանե որդեգրել էր արժանի սերունդ դաստիարակելու կարևորագույն առաքելությունը։ Դա էր պատճառը ,որ ամեն տարի Շուշիում կազմակերպվում էր  պատանիների և երիտասարդների   համար ամառային ճամբարներ ։ Ճամբարի նախնական աշխատանքները այս տարի ևս  նախորդ տարիների նման սկսվում է նշված օրվանից մի քանի օր շուտ։ Այս անգամ սակայն Շուշվա կարոտն ու կորստի ցավը սրտներում։ 

Համատեղ աշխատանքի մշակույթը միավորում է երիտասարդներին . եթե նախորդ տարիներին կազմակերպչական աշխատանքները ուրախ երգով էին ուղեկցվում ,այս անգամ Շուշիի մասին հիշողություններով։ Ճամբարը Ասկերանի շրջանում կազմակերպում են և իրենք իրենց խոսք տալիս ` այնպիսի սերունդ է մեծանալու, որ կորցրածը հետ ենք բերելու ։ 

Տարածքի բարեկարգումն ու վրանների ամրացման աշխատանքները շուտով կավարտվեն ։ Եվ վաղն արդեն արցախցի 200 պատանի իր ամառային հանգիստը կանցկացնի այստեղ ` քաջ գիտակցելով, որ ստացած գիտելիքները պարտավոր է ծառայեցնելու հայրենի Արցախին ։ 

"Հայկի Սերունդ" ՀԿ ղեկավար Արմինե Պետրոսյանն իր խոսքում նշեց . " Այս տարի մեր ճամբարը նվիրված է մեր կառույցի 9 նահատակ հերոսներին և ի դեմս նրանց մեր բոլոր նահատակ տղաներին ։ Մենք հավատարիմ ենք մնում մեր կարգախոսին և պնդում ենք ` Ուղին ճշմարիտ է ,եթե այն հայրենիք է բերում "։

Բազմաբովանդակ ծրագրի առանձին կետերին մեր թղթակիցը կանդրադառնա ճամբարի տարբեր օրերին ։

Կիսվել