Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի վերջին հրաժեշտ արարողությանը Մայր Աթոռից մասնակցում են Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը և Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը։ Այս մասին հետ զրույցում հայտնեց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսին, չնայած Վրաց պատրիարքությունից ստացված հրավերին, արգելվեց մեկնել Վրաստան և մասնակցել արարողությանը, քանի որ քննիչը մերժեց պաշտպանների միջնորդությունն ու Վեհափառ Հայրապետի՝ հանրապետությունը լքելու արգելքը չվերացրեց։
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությանը Հայաստանից մասնակցել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։